Երեւանի կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է Այսօր երեկոյան ժամը 18-ին ՀՀԿ-ի կազմակերպած համերգի համար փակ են դեպի Հանրապետության տանող ճանապարհները, որի արդյունքում մեքենաները երթևեկում են հարակից փողոցներով:
Այս պահին Հանրապետության հրապարակում կառուցած հսկայական բեմում իր փորձն է անում երգիչ Թաթա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկոյան կազմակերպած համերգով Հանրապետական կուսակցությունը եզրափակում է իր քարոզարշավը: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու նաեւ Շուշան Պետրոսյանը, էմմին, Արամեն, Արման Հովհաննիսյանը և այլ երգիչ-երգչուհիներ:
Համերգը վարելու են Նազենի Հովհաննիսյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Սամվել Գրիգորյանը եւ Արմեն Պետրոսյանը։

