Արտակարգ պատահար է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում՝ ՀՀԿ համերգի ժամանակ։ Գազով փուչիկներ են պայթել, որի արդյունքում երեխաներ եւ երիտասարդներ են այրվածքներ ստացել։
Նրանց տեղափոխում են Երեւանի տարբեր հիվանդանոցներ։ Համերգը շարունակվում է։
Պայթյունից հետո հրապարակ եկավ եւ նախատեսված ելույթն ունեցավ Սերժ Սարգսյանը։ Այդ պահին դեռ երեխաներին շտապօգնության մեքենաներով տեղափոխում էին հիվանդանոց։ Սերժ Սարգսյանը որեւէ բառ չասաց պատահարի մասին։
Ի դեպ, երբ պայթյունից վիրավորներին տեղափոխում էին հիվանդանոց, երգիչ Արման Հովհաննիսյանը շարունակում էր ելույթը՝ կոչ անելով ավելի աշխույժ լինել։ Հրապարակի որոշ հատվածներում կանգնածները գլխի էլ չեն ընկել՝ ինչ է եղել։ Թեեւ որոշ հատվածներում խուճապ էր։
Որոշ տեղեկություններով՝ պայթյունը եւ հրդեհ եղել է ծխախոտի բռնկումից։
Լուսանկարները՝ «Ֆոտոլուր»-ի եւ PanARMENIAN.Net-ի

