ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գխխավոր վարչության նախկին ղեկավար Հովհաննես Թամամյանի դատավարությունն այսօր տեւեց ընդհամենը 5 րոպե։
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ նույն գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը նոր պաշտպան էր ներգրավել։ Նոր պաշտպանը՝ Հայկ Ալումյանը չէր ներկայացել դատական նիստին եւ դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց ժամանակ տալ նրան, գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատական նիստը կշարունակվի մարտի 14-ին՝ ժամը 12.00-ին։
Հիշեցնենք, որ Թամամյանի հետ միասին մեղադրվում են նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար։

