Այսօր փրկարարները Տավուշի մարզից ահազանգ են ստացել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 14 շենքին հարակից տարածքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջների մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է եւ մարվել: Այրվել է Հ. Խաչատրյանին պատկանող 40 քմ մակերեսով ավտոտնակը, ներսում` կենցաղային իրեր:

