Ժամը 20.30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում մահացավ 31-ամյա Հարություն Աղեկյանը, ում Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Կենտրոնական հիվանդանոցից (ՑԲ) Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխել մոտ մեկ ամիս առաջ` սրտի ծայրաստիճան լուրջ հիվանդության պատճառով ։
Մահացածի մայրը դիմում էր գրել Հանրապետության նախագահին, որպեսզի Սերժ Սարգսյանի միջամտության արդյունքում իր որդին բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցի պայմաններում։
Մանրամասները կարդացեք այստեղ

