Տիմոշենկոյի գլուխը՝ օղու շշի վրա

15:57 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկավայում վաճառքի է դրվել «Խոխլուշկա» անվամբ օղին, որի կափարիչը զարդարում է Տիմոշենկոյի գլուխը՝ նրա ուկրաինական հայտնի սանրվածքով,- հայտնում է Weekly.UA շաբաթաթերթը։

Մթերային խանութների վաճառողները, սակայն, հավատացնում են, որ օղին Մոսկվայում չի արտադրվում, այլ Ղազախստանում՝ «Ակրոս» ընկերության կողմից։ Ռուսաստանում այդ ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ ունի և համարվում է օղու ամենամեծ ներկրողը։

Օղու արտադրությունը Ղազախստանում սկսվել է 2 տարի առաջ։ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանատունը խնդրել էր դադարեցնել իր երկրի պաշտոնյայի գլխով օղու արտադրանքը։ Ղազախ պաշտոնյաները խոստացել են կատարել խնդրանքը, բայց չեն կատարել խոստումը։

Այսօր «Ակրոս» ընկերությունը ոչ միայն չի դադարեցրել օղու արտադրանքը, այլև ՌԴ-ում գրանցել է «Խոխլուշկա» ապրանքանիշը ։

Մոսկվայում «Խոխլուշկա»-ն համարվում է ամենաէժան օղիներից մեկը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100