Թումանյանի տունը վաճառվեց

15:36 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիիում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը արդեն վաճառել են։

Հայ անվանի գրողի ու մտածողի բնակարանը գնել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ նրա եղբայրը՝ ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի միջոցով։

«Գործարքը կնքվեց, այսօր տան բանալիները հանձնվեցին ինձ»,- Թբիլիսիից «Ա1+»-ին հեռախոսով հաղորդեց Լեւոն Անանյանը։

Հովհաննես Թումանյանի տունը ձեռք բերելու համար Ղուկասյան եղբայրները վճարել են 145.000 ԱՄՆ դոլար։

ՀՀ գրողների միության նախագահն ասաց, որ այն, «որպես մշակութային օջախ պետք է ծառայի մեզ բոլորիս»։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100