Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը:
Հանրապետության ավագ և հատուկ դպրոցների, ինչպես նաև ուսումնարանների տնօերնների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալական փաթեթի ծրագրի ներդրմանը վերաբերող հարցեր:
ՀՀ կառավարության կողմից սահամանված կարգիով՝ սոցիալական փաթեթի ծրագիրն ուժի մեջ է մտել այս տարվա սկզբից:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը, ընդգծելով, որ սոցալական փաթեթի գաղափարախոսությունը բխում է կառավարության սոցիալական քաղաքականության նպատակներից, նշել է, որ շահառուների ցանկում ընդգրկված են հանրապետության ավագ, հատուկ դպրոցների, ինչպես նաև ուսումնարանների մանկավարժական աշխատողները:
Յուրաքանչյուր շահառուի համար նախատեսված է 132 հազար դրամ` համաձայն դրույքաչափի: Սոցիալական փաթեթը կարող է ծախսվել 4 ուղղություններով` առողջապահական ապահովագրություն, կրթություն, հանգստի կազմակերպում և հիփոթեքային վարկավորում:
Նշված ծառայություններից առողջապահական ապահովագրությունը պարտադիր է, որի դիմաց սոցփաթեթից կհատկացվի 52 հազար դրամ, մնացած 80 հազար դրամը շահառուն կարող է օգտագործել իր հայեցողությամբ:
«Մեր ակնկալիքը ձեզանից հետևյալն է` բոլորդ պետք է դառնաք այս ծրագրի տերն ու կատարողը, որովհետև կրթական հաստատություններում ծրագրի արդյունավետության պատասխանատուն դուք եք»,- դիմելով ներկաներին նշել է Մ. Ղազարյանը և հավելել, որ ծրագրի արդյունավետության կարևոր նախապայմանը հաշվապահական գրագիտությունն է:
Տեղեկությունը փոխանցել է ԿԳՆ լրատվական բաժինը։

