Լրագրողների մահը ճակատագրական կլինի Սիրիայի համար

17:46 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրիայի իշխանությունները բացառել են իրենց մասնակցությունը՝ Խոմսում զոհված CNN-ի լրագրողների սպանության մեջ։ Այս մասին այսօր հայտնել է բրիտանական «Skay news» հեռուստաալիքը։

Այն բանից հետո, երբ արեւմտյան ԶԼՄ-երի երկու լրագրողներ զոհվել են, իսկ մի քանիսը վիրավորվել, Պաշտոնական Դամասկոսը (չորեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին) հայտարարել է, որ երկրի տարածքում Արեւմտյան լրագրողների գտվելու մասին տեղեկությունների չի տիրապետում։

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ տեղեկատվական կենտրոնը, որտեղ գտնվել են լրագրողները, հայտնաբերել են էլեկտրոնային հետախուզության տիեզերական արբանյակները, քանի որ լրագրողները տեղեկատվություն հաղորդելու համար օգտագործել են այնպիսի սարքավորումներ, որոնք անհնար է եղել խլացնել։

Բրիտանական զինվորական շրջանակներից տեղեկացրել են, որ Սիրիական կողմը հայտնաբերել է տեղեկատվական կենտրոնը՝ այնտեղից ստացվող հատուկ ազդակի պատճառով։

«Սիրիայում արևմտյան լրագրողների մահը կդառնա այդ երկրի իրավիճակի շուրջ զարգացումների «շրջադարձային կետը», երբ կբազմապատկվի ճնշումը սիրիական կառավարության եւ Բաշար Ալ-Ասադի վրա»,-հայտարարել է BBC-ի ռադիոկորպորացիան։

Հայտնի է դարձել, որ տեղեկատվական այն կենտրոնի վրա, որտեղ աշխատել են լրագրողները, ընկել է 7-10 հրթիռ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի լրագրողները ռմբակոծության տակ են ընկել Խոմսի Բաբ-Ամր թաղամասում, որը շրջապատված է եղել կառավարական զորքերով։

Լրագրողների համար գրոհայինների կողմից հարմարեցված սենյակի վրա արկերն ընկել են այն պահին, երբ բրիտանական «Սենդի թայմս» շաբաթաթերթի թղթակիցն ու ամերիկուհի Մերի Քելվինը թելադրել՝ վերջացրել են իրենց հաղորդագրությունները։ Մերին եւ ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Օշլիկը զոհվել են։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100