Կապանի համար երկու ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:
Համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը նոր տնօրենին պաշտոնապես ներկայացրել Է դասախոսական կազմին:
Նախկին տնօրեն Սեյրան Բալասանյանը, ինչպես ինքն էր նախապես հայտարարել, մասնաճյուղը չի լքի, այլ կզբաղվի գիտական աշխատանքով և կզբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը գիտական աշխատանքների գծով :
Նա արդեն հասցրել է իր համար առանձին սենյակ ստեղծել,կահավորել մինչև անգամ համապատասխան ցուցանակը փակցնել դռան վրա:
Մասնաճյուղում շրջայց կատարած ռեկտորին այս հանգամանքը զարմացրեց:Ի դեպ Սեյրան Բալասնյանը դեռևս այդ պաշտոնում չի նշանակվել: Առայժմ պարզ չէ ՝Սեյրան Բալասանյանը կնշանակվի՞ տնօրենի տեղակալ գիտական աշխատանքների գծով , թե ոչ:Պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը նշեց, որ այդ հարցը պետք է քննարկեն մայր բուհում:

