Տանը կոտրել է ձեռքը

11:32 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 22-ին`ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1933 թվականին ծնված Ռիմա Սուվարյանը` անօգնական վիճակում, ձեռքի կոտրվածքով:

Փրկարարները պատգարակով իջեցրել են Ռ.Սուվարյանին, ում շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Տեղափոխվել է հիվանդանոց

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի 1-ին բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 1956 թվականին ծնված Կարապետ Խաչատրյանը, ում շտապօգնության բրիգադը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Ավտոբուսն այրվել է

Փետրվարի 22-ին`ժամը 08.02-ին ահազանգ էր ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոբուս:
Այրվում էր Ս.Հարությունյանին պատկանող «ԼԱԶ» մակնիշի 29 ԼԼ 115 պետհամարանիշի ավտոբուսի սրահը:
Ամբողջությամբ այրվել է ավտոբուսի սրահը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100