Իշխան Զաքարյանը Հնդկաստանում համագումարի կմասնակցի

16:04 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ին կմեկնի Հնդկաստան:

ՎՊ նախագահը կմասնակցի Ջայպուրում կայանալիք Ասիական երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI /12-րդ համագումարին:

Օրակարգում ընտրված են մի շարք հարցեր, այդ թվում" 2009-2011 ֆինանսական և ֆիսկալտարիների ASOSAI ֆինանսականhաշվետվությունների հաստատումը և Աուդիտիհանձնաժողովի"զեկույցը,ինչպես նաև 2012-2015 թվականների ASOSAI Ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ միջնաժամկետ ծրագիրը:

Համագումարի ընթացքում կքննարկվի նաև Ասիական և Եվրոպական երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների / ASOSAI -EUROSAI / համագործակցությանծրագիրը և կստորագրվիփոխըմբռնմանհուշագիր:
Նշենք, որ համագումարի ընթացքում նախատեսված է նաև 2012-2015թթ.ASOSAI նախագահության փոփոխություն:
Այս մասին հայտնում է ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100