Գայլերը կերել են խոզի մերունին

18:38 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեղրու շրջանի Լիճք գյուղում գայլերն ամենօրյա «հյուր» են դարձել: Նրա այցերը գյուղացիներին արդեն անակնկալի չի բերում:

«Ա1+»-ի թղթակիցը հաղորդում է՝ «Օրեր առաջ գայլերի զոհ է դարձել գյուղի բնակիչ Արմենի խոզի մերունը»:

«Գնացինք՝ տեսանք կենդանուց միայն ոսկորներ է մնացել: 10 օր էր մնացել, որ խոզը ծներ։ Առնվազը 300-400 հազարի վնաս եմ կրել»,-ասել է ագարակատերը:

Բնաբանները տեղեկացնում են, որ փետրվարը ամենավտանգավոր ամիսն է՝ սկսվում է գայլերի բեղմնավորման շրջանն ու կենդանիները ավելի կատաղած են լինում:

Ագարակատեր Արմենի խոսքերով, սոված գայլերը սարերից գյուղ են իջնում և չեն խնայում ոչմի կենդանու: Բայց նշում է, որ նրանց որսալը դյուրին գործ է:

«Պատահական եմ հանդիպել։ Որ ասեմ՝ ընկել եմ սարերը, ման եկել՝ չէ։ Մեր տարածքներում հա ման են գալիս առավոտյան ձյան, ցեխերի վրա հետքերը տեսա հետևեցի ու խփեցի»,-պատմում է Արմենը: Նրան հաջողվել է երեք գայլ սպանել:

Սյունիքի տարածքային բնապահպանության բաժնի արդեն 8 գայլի մորթի է հանձնվել:

Բնապահպանության նախարարության հաստատած կարգով արտոնագրված որսորդները սպանված կենդանու մորթին համապատասխան փոստաթղթերով պետք է ներկայացնեն մայրաքաղաքում ստեղծված հանձնաժողովին, որը քննության կառնի եւ կտա դրական կամ բացասական եզրակացություն։ Դրանից հետո որսորդները կստանան իրենց հասանելիք 132 հազար դրամ պարգևավճարը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100