Սարգսյանի փոխարեն պատասխանեց Ղահրամանյանը

18:00 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի 9 ՀԿ-երը ստացել են Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի պատասխանը: Սերժ Սարգսյանի փոխարեն պատասխանել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամյանը։

«2010-֊2011թթ. ընթացքում կատարված երկրաբանա որոնողական և լաբորատոր աշխատանքների տվյալներով՝ ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել և չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ։ Այսինքն «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է:

Հարկ եմ համարում նշել, որ այլ անոմալիաների և ուրանի երևակումների տարածքներում 2012թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են երկրաբանական որոնողա հետախուզական աշխատանքներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։

Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի անելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է Հայաստանի Հնարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք»,-ասված է նամակում։

«Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը, ում եւ հասցեագրված էր այս նամակը, չի ցանկանում պարզաբանումներ տալ։


«Մենք պարզաբանումներ չենք տա էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նույնաբովանդակ պատասխանին, քանի որ մենք պատասխան ենք ակնկալում ՀՀ նախագահից: ՀՀ նախագահի, հանրության հետ առերեսվելու խուսափողական կեցվածքի արդյունքում խախտվում է սահմանադրության առաջին հոդվածը, և ոչ միայն... Մենք շարունակելու ենք մեր պայքարը»,- հայտարարել է Արմեն Փարսադանյանը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100