«Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի աշտարակներից մեկը հօդս բարձրացավ։
Մի քանի ժամ առաջ պայթեցվեց 55 մետր բարձրությամբ թիվ 4 հովացման աշտարակը՝ փոշու ամպ ստեղծելով։
Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ , գնդապետ Մուշեղ Ղազարյանի ասելով՝ պայթեցվել է աշտարակի՝ մոտ 75 տոկոսը։ Մնացածը հողին կհավասարեցվի հատուկ մեխանիզմների օգնությամբ։
Աշտարակի տեղում նորն է կառուցվելու։
Տեսանյութը՝ «Ֆոտոլուրի»

