47 ժամ անց բացվել է երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը։ Երկարատև ձյունից հետո այստեղ առաջացել են մոտ 6-մետրանոց ձնակույտեր, իսկ մաքրման աշխատանքները դժվարացնում էր ուժեղ քամին: Դրա հետեւանքով փետրվարի 10-ին և 12-ին դադարեցված էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Թբիլիսի միջազգային գնացքների երթևեկությունը: Երևան-Թբիլիսի միջազգային գնացքը փետրվարի 14-ին «Երևան» կայարանից մեկնելու է ըստ չվացուցակի՝ ժամը 22:35-ին:
Երկաթուղայիններին հատուկ օգնություն են ցուցաբերել Արտակարգ իրավիճակնրի նախարարության մասնագետները։ Նրանց շնորհիվ ձյունից ազատվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի հատուկ տեխնիկան:
Ամբողջ գիշերվա ընթացքում անց են կացվել «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ:
Մաքրման աշխատանքները երկաթուղիում շարունակվում էին՝ չնայած ծանր եղանակային պայմաններին:

