Երկրաշարժը Երիցյանին է անհանգստացրել

17:20 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի տարածքում գրանցվել է մի քանի թույլ երկրաշարժ, նկատվել է սեյսմիկ ռեժիմի որոշակի ակտիվացում։ ԱԻՆ ղեկավար անձնակազմի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել սրան։

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետը զեկուցել է փետրվարի 13-ի առավոտյան Արտաշատ քաղաքի մոտակայքում գրանցված 2,4 մագնիտուդով թույլ երկրաշարժի մասին։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանձնարարել է ` հրավիրելով գիտնականների՝ քննարկել և վերլուծել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը։Այս մասին հաղորդում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100