Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել

15:41 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղը՝ փետրվարի 14-ին, ժամը 13-ին, Երեւանում տեղի կունենա երթ։

Մի խումբ քաղաքացիներ Մաշտոցի այգուց երթով կշարժվեն Նախագահի նստավայր։ Նրանք Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել եւ ԱԺ վերադարձնել «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրինագիծը։

Ըստ բնապահպանների՝ օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին. «Հակառակ Թեղուտի գործի շրջանակներում Օրհուսի կոմիտեի պահանջի, այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն: Այսինքն, հասարակությունն ըստ էության լիովին մեկուսացված է «որոշումների կայացման» գործընթացից և կարող է ընդամենը կարծիք հայտնել»

«Մեր պահանջը չկատարելու պարագայում մենք կհանգենք այն հետեւության, որ Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից եւ ձեռք կառնենք այդ հետեւությունից բխող համարժեք միջոցառումներ»,-ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100