Կանեփանման զանգվածներ`պահակատան սառնարանում

12:21 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 12-ին, ժամը 18.30-ին, Շորժա գյուղի լճափնյա տարածքում գտնվող հանգստյան գոտու 34-ամյա պահակը ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների պահանջով պահակատան սառնարանից ներկայացրել է 2,5 գ և 10,5 գ կանեփանման զանգվածներ՝ հայտնելով, որ դրանք ինքը հավաքել, չորացրել և պահել է հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:


Պատահար խաչմերուկում

Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

«Ռենո»-ն բախվել է «ԲՄՎ»-ին

Փետրվարի 11-ին, ժամը 00.30-ին, Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սևանի խճուղում

Փետրվարի 12-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Սևանի խճուղում գտնվող գիշերային ակումբներից մեկի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մազդա»-ի ուղևորը և «ԲՄՎ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել է էլեկտրասյանը

Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Տավուշ գյուղում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Խարդախության, յուրացման կամ վատնման և գողության մեղադրանքներով

Փետրվարի 12-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ծառայողները Վանաձոր քաղաքի Շիրվանզադեի փողոցից բերման են ենթարկել 47-ամյա մի կնոջ, որը ս/թ փետրվարի 4-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Փետրվարի 11-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 55-ամյա մի կնոջ, որը 2002 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացման կամ վատնման մեղադրանքով:

***
Փետրվարի 11-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Լոռու մարզի Աքորի գյուղից բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը ս/թ փետրվարի 7-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100