ՀՀԿ-ականը հաղթել է

10:17 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հրապարակել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների նախնական տվյալները։

Ըստ նախնական արդյունքների՝ հանրապետական, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի օգտին են քվեարկել 13079, իսկ նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի օգտին՝11506 ընտրող։

1573 ձայնի առավելությամբ, ըստ նախնական արդյունքների, հաղթել է գործող քաղաքապետը։

Տարածքային ընտրական հանձնաժողովներին հատկացվել է 45172 քվեաթերթիկ, քվեարկությանը մասնակցել է 25480 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 893 քվեաթերթիկ։

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում, ըստ նախնական տվյալների հաղթել է գործող գյուղապետ, հանրապետական Զարզանդ Գրիգորյանը։

Նրա օգտին երեկ կայացած ընտրություններում քվեարկել է 1460, իսկ անկուսակցական, նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը օգտին 493 ընտրող։

Քվեարկությանը մասնակցել է 2073 ընտրող, իսկ ԸԸՀ-ներին հատկացվել է 2985 քվեաթերթիկ։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100