Հաջորդ շաբաթ կանցնի գործի

19:00 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն առ այսօր գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Սակայն նրա վիճակը կայուն է, եւ ինչպես տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը, այս շաբաթվա վերջում նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Իսկ մինչ այդ, նրա գործառույթները ժամանակավորապես իրականացնում էր զինվորական դատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանը: «Այս շաբաթվա վերջում Գեւորգ Կոստանյանը դուրս կգրվի եւ կանցնի իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը»,-մեզ հետ զրույցում ասաց Սոնա Տռուզյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդնացման բաժանմունք։ Բժիշկների ախտորոշմամբ՝ Գեւորգ Կոստանյանը տառապել է հիպերտոնիկ կրիզով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100