ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով "Ֆեյսբուք" սոցիալական ցանցում բացվել է "Կ.Գ.Ն. Ընդունարան" էջը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց հուզող հարցերն ուղղել նախարարության պատասխանատուներին:
Պատասխանները նույնպես կզետեղվեն "Կ.Գ.Ն. Ընդունարան" էջում:
Ֆեյսբուքյան էջը նպատակ ունի բարձրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքի թափանցիկությունը և դառնալ քաղաքացի-նախարարություն կապի յուրօրինակ հարթակ:
Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։

