Ավտոմեքենան բախվել է գնացքին

12:44 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 12-ին`ժամը 01.15-ին, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տեղի է ունեցել պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են թիվ 3622 բեռնատար գնացքը (Արարատ-Մասիս երթուղի) և «Օպել» մակնիշի 06 ՕՍ 187 պետհամարանիշի ավտոմեքենան:

Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Վերին Դվին գյուղի բնակիչ, 1990 թվականին ծնված Վահե Մարգարյանը տեղում մահացել է:


Տունն այրվել է

Փետրվարի 12-ին`ժամը 02.21-ին Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Ս.Զորյան փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել Ս.Զորյան փողոցի թիվ 21/Ա1 տան տանիքում:
Օգնության է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Այրվել է Ա.Քոչարյանին պատկանող երկհարկանի տան երկրորդ հարկը` գույքով:

Տանիքն այրվել է

Փետրվարի 12-ին` ժամը 19.58-ին Արարատի մարզի Ազատավան գյուղում այրվում է հացատուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.54-ին, մարվել`21.01-ին: Այրվել է Ք.Աբրահամյանին պատկանող թոնրատան տանիքը` մոտ 30 քմ մակերեսով:

Հայտնաբերվել է դին

Փետրվարի 12-ին` ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 13 շենքի 42-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հերախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ բացվել է բնակարանի դուռը:
Անկողնում հայտնաբերվել է 1929 թվականին ծնված Եվգենիա Հարությունյանի դին:


Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100