Մեքենան այրվել է ԱԺ շենքի մոտ

19:06 | Փետրվար 13, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր, ժամը 15.20-ի սահմաններում ԱԺ շենքի մոտ այրվել է OPEL մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ, բարեբախտաբար, չկան: Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ի կայքի այցելուներից Սեւակը, ով կադրը ֆիքսել եւ լուսանկարը բեռնել է «Քո աչքերով» հավելվածում։

Դուք եւս կարող եք Ձեր լուսանկարները եւ տեսանյութերը կիսել ընթերցողի հետ՝ դրանք բեռնելով «Ա1+»-ի «Քո աչքերով» էջում։

Մոտ մեկ տարվա ընթացքում ընթացքում քաղաքացիական լրագրողների շնորհիվ «Քո աչքերով» հավելվածը բազմաթիվ ակնթարթներ է ֆիքսել՝ նաեւ այնպիսի վայրերում, ուր չէր հասել պրոֆեսիոնալի լուսանկարչական խցիկը։

Յուրաքանչյուր շաբաթ հեռուստահաղորդմամբ ամփոփվում են տեսանյութերն ու լուսանկարները։

Հիշեցնենք, «Քո աչքերով» էջում տեսանյութ կամ լուսանկար բեռնելու կանոնները։

Ձեր նկարահանածը դուք կարող եք ինքնուրույն տեղադրել ` պարզապես սեղմելով « Քո աչքերով» էջի «բեռնել» կոճակը:

Այստեղ չկան սահմանափակումներ: Սակայն մինչ լուսանկարի կամ տեսանյութի տեղադրելը ուշադիր ծանոթացեք ԿԱՆՈՆՆԵՐԻՆ: Օրինակ` մի ուղարկեք ծաղրանկարներ, մոնտաժված լուսանկարներ, դիմանկարներ:
Նյութը տեղադրելիս` միշտ հարկավոր է նշել ՁԵՐ անունը, հեռախոսի համարը կամ email-ը` այսինքն` Ձեզ հետ կապ պահելու համար:

 Լուսանկարը՝ ընթերցողի

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100