12 անգամ դատվածի վերջին հանցանքը

16:03 | Փետրվար 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող աշխատանքի տեղավորման գործակալությունից զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ աշխատասենյակից գողացել են գործավարի բջջային հեռախոսը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում 12 անգամ դատված, 1969 թ. ծնված Վարդան Գևորգյանը, որը փետրվարի 10-ին բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100