ՀՀ ճանապարհները մասամբ անցանելի են

10:31 | Փետրվար 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։

Փակ են Սելիմի լեռնանցքը, Կոտայքի մարզում` Աղվերան-Չարենցավան, Տավուշի մարզում` Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզում միջհամայնքային, Գեղարքունիքի մարզում`Սևանի տարածաշրջանի միջհամայնքային, Մարտունու տարածաշրջանի Վերին Գետաշեն-Մադինա, Վարդենիսի տարածաշրջանում`Մաքենիս-Ախպրաձոր, Այրք-Վերին Շորժա, Արմավիրի մարզի Բագարան-Երվանդաշատ ավտոճանապարհից փակ է 2 կմ հատված:

Ձնաբքի, մերկասառույցի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Շիրակի մարզի միջպետական, Տավուշի մարզի բոլոր, Գեղարքունիքի մարզի`Մարտունու տարածաշրջանի միջհամայնքային, Վարդենիսի տարածաշրջանի և Ճամբարակի տարածաշրջանի միջհամայնքային ճանապարհները. կատարվում են մաքրման և մշակման աշխատանքներ:


Ավտոբուսների համար երթեւեկությունը արգելված է

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը այս պահի դրությամբ փակ է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100