Գնացքը Թբիլիսի չի մեկնի

17:07 | Փետրվար 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով հետաձգված է Երևան-Թբիլիսի միջազգային գնացքի մեկնումը:

Գնացքը պետք է մեկներ «Երևան» կայարանից փետրվարի 12-ին, ժամը 22:35-ին:

Հիշեցնենք, որ Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ նույնպես հետաձգվել էր Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը: Երևան-Թբիլիսի գնացքը մեկնեց այսօր` 9:00-ին:

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100