Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:
Փետրվարի 9-ին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, որից 3-ը՝ Երևանում. 1 մարդ ստացել է մարմնական վնասվածք:

