ՀՀ մշակույթի նախարարությունը Ֆլեշմոբ Դիվիզիայի հետ համատեղ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:
Փետրվարի 16-18-ին մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին քաղաքացիները կարող են մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:
Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:
Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։

