Գործարարը չգիտի իր բիզնեսի բնույթը

14:57 | Փետրվար 11, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում մեծ թիվ են կազմում այն կանայք, ովքեր գրանցված են իբրեւ կառավարիչ-կազմակերպիչ, սակայն իրականությունն այլ է։

«Ինչ-ինչ պատճառներով իրենց ամուսինները կամ ընտանիքի տղամարդ այլ անդամները, կամ ընկերները բիզնեսը գրանցել էին այդ կնոջ անունով, որը տեղյակ չէր մեծ հաշվով, թե իր ձեռնարկությունը ինչով է զբաղվում»,- ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը։

Նա համոզված է, որ Հայաստանում ավելի մեծ թվով կանայք կզբաղվեին բիզնեսով, եթե չլինեին օրենսդրական խոչընդոտները:
«Խնդիրը ոչ թե ստվերային դաշտում գտնվել-չգտնվելն է, այլ հարկային օրենսդրությունը։ Որքան էլ, որ հիմա բարեփոխումներ են գնում, ես չեմ գտնում, որ դրանք նպաստում են ՓՄՁ-ի զարգացման»,- նկատում է նա։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100