5 տարի անց` հաղորդում գողության մասին

14:50 | Փետրվար 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս՝ Երևանի Բարբյուսի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել 47-ամյա մի կնոջ:

Պարզվել է, որ 2007 թ. վերջերին գտնվելով Դավիթաշեն թաղամասում բնակվող ծանոթի բնակարանում՝ այնտեղից գողություն է կատարել:
Տուժողից, որը նախկինում ոստիկանություն չէր դիմել, ոստիկաններն ընդունել են հաղորդում:

Կատարվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում է Ոստիկանության մամլո ծառայությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100