Թենիսիստուհին կորցրել է 60 մլն դոլար

14:30 | Փետրվար 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իսպանացի հանրահայտ թենիսիստուհի Արանտա Սանչես-Վիկարիոն վերջերս լույս ընծայված ինքնակենսագրականում գրել է, որ ծնողներն ամբողջովին ծախսել են իր վաստակած 60 մլն դոլարը:

«Ես երբեք չէի կասկածում, որ հայրս ճիշտ կտնօրինի իմ վաստակած գումարները: Սակայն ծնողներս ինձ առանց փողի են թողել: Ես անգամ պարտք եմ հարկային մարմիններին: Չեմ հասկանում, որտեղ եւ ինչպե՞ս են ծախսվել իմ վաստակած փողերը»,- ասել է Իսպանիայի թենիսի կանանց հավաքականի ավագը:

Թենիսիստուհու մայրն այդ գումարների անհայտացումը բացատրել է ամուսնու կատարած անհաջող ներդրումներով:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100