Իսրայելում այսօր Նոր տարի է

17:44 | Փետրվար 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Իսրայելում «Թու բի-շվաթ» ամսվա 15-րդ օրն է՝ «ծառերի նոր տարին»։

Ավանդույթով Իսրաելում ծառերի համար անհրաժեշտ տեղումներն ավելի վաղ են սկսվում և հենց «Թու բի- շվաթի» օրը ծառերն արթնանում են, իսկ դրանից հետո նրանց տված պտուղները համարվում են արդեն հաջորդ տարվա բերք։

Հրեական հին գրքերում ասվում է. տեսնելով, որ մարդիկ ունեն Նոր տարվա տոն, ծառերը նախանձում են նրանց և խնդրում բարձրյալին, որ իրենց էլ նման տոն պարգևի։ Քանի որ շվաթ ամսում ծառերն արթնանում են ձմեռային քնից, այդ պատճառով էլ այդ օրն է ընտրվել որպես «Ծառերի նոր տարի», որը դարձել է հրեաների ազգային տոնը։

Այն ունի իր կարևոր խորհուրդը։ Հրեաները տոնին պետք է ուտեն Իսրայելում աճող բերքի 7 տեսակներ՝ ցորեն, տարեկան, խաղող, թուզ, ձիթապտուղ և խուրմա։

«Յոթ պտուղների» կարևոր բաղադրիչը համարվում է ցորենը՝ հատիկային կուլտուրաներից մարդու համար ամենակարևորը։

Հրեաները Տաճարին նվիրաբերվող պտուղներից առաջինը ցորենն են մատուցում։

7 պտուղներից յուրաքանչյուրը «Թու բի շվաթ»-ի տոնին իր նշանակությունն ու կարևորությունն ունի, տեղեկացնում է ռուսական «Աքսակալ» տեղեկատվական կայքը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100