Մեկնարկում է Բեռլինալեն

13:11 | Փետրվար 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ փետրվարի 9-ի երեկոյան «Berlinale Palast»-ում կսկսվի բեռլինյան 62-րդ կինոփառատոնը։

Բացման պատիվը շնորհվել է Բենուա Ժակոյի «Մնաս բարով իմ թագուհի» ֆրանս-իսպանական ֆիլմին,- տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

Ժյուրիի նախագահը անգլիացի ռեժիսոր Մայք Լին է, որը հայտնի է իր «Գաղտնիքներ և սուտ», «Մեծ հույսեր», «Վերա Դրեյք» և այլ ֆիլմերով։

Ժյուրիի կազմում պարսիկ ռեժիսոր Աքրապ Ֆարհադին է, Ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնը, դերասաններ Ջեյկ Ջիլենհոլը, Շարլոտա Գենսբուրը և Բարբարա Զուկովան։

Բեռլինյան փառատոնի պատվավոր հյուրը ամերիկյան գերաստղ Մերիլ Սթրիպն է, որի պատվին կցուցադրվի «Երկաթե լեդի» ֆիլմը, որում դերասանուհին մարմնավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերին։

Բեռլինալեի քննությանը ներկայացված են տարբեր երկրների արտադրության 400 գեղարվեստական ֆիլմեր։ Ֆիլմերի մեծ մասը կոմերցիոն են։

Բեռլինալեի շրջանակներում հանդիսատեսին կներկայացվի Անջելինա Ջոլիի մեծ աղմուկ հանած «Մեղրի ու արյան երկրում» ֆիլմը։

Բեռլինյան 62-րդ փառատոնը կտևի մինչև փետրվարի 19-ը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100