«Ա1+»-ի հայցը կրկին մերժեցին

18:28 | Փետրվար 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանաժողովի (ՀՌԱՀ) և «Արմնյուզ» ՓԲԸ-ի դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած բողոքը, ուժի մեջ թողնելով 2010 թվականի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանը նույնպես մերժել էր «Մելտեքս» ՍՊԸ-ի հայցը՝ որով բողոքարկվում էր ՀՌԱՀ 2010թ. դեկտեմբերի 16-ին կայացրած թիվ 96-Ա որոշումը։ Այդ որոշմամբ «Ա1+» հեռուստաընկերությանը զրկվել էր եթեր հեռարձակվելու իրավունքից։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100