Հարձակում սամբոյի ֆեդերացիայի կայքի վրա

18:47 | Փետրվար 06, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավել է, որ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական sambօ.am կայքը, ինչն ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` ադրբեջանցի հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը:

Ի դեպ, սա նման երրորդ դեպքն է: Այժմ ընթանում են կայքի վերականգման և վերագործարկման աշխատանքները:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100