Լեռնանցքներում մերկասառույց է

10:07 | Փետրվար 06, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ, միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները երթևեկելի են:

Սելիմի լեռնանցքում, Ալավերդու, Դիլիջանի և Գորիսի որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շարունակվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

Լարսում դրությունը նույնն է. սառցակալման պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը թույլատրելի է 30-ից պակաս նստատեղ ունեցող ավտոբուսներին, 2 տանող կամրջակներով մեքենաներին և բեռնատարներին` հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում :

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100