Մարդասպանը դեռ անհայտ է

12:10 | Փետրվար 06, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ով է սպանել 25-ամյա Արտակ Սիմոնյանին։

Փետրվարի 4-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտակ Սիմոնյանի դիակը:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող վարսավիրանոցի մոտ անհայտ անձը չպարզված հրազենից կրակոցներ է արձակել Արտակ Սիմոնյանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100