«Ֆուկուսիմա»-ի ջերմությունը բարձրանում է

12:30 | Փետրվար 06, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմային կայանի էներգաբլոկներից մեկում ջերմաստիճանը անդադար բարձրանում է,- տեղեկացնում է BBC-ին։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդած տվյալներով՝ 10 օրվա ընթացքում էներգաբլոկի ջերմությունը բարձրացել է 25 աստիճանով։

Մասնագետներն այս երեւույթը բացատրում են սառեցման խողովակներում վերսկսված աշխատանքներով, որը դադարեցվել էր երկրաշարժից առաջացած վթարի պատճառով։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմային էներգակայանի սառեցման համակարգը վթարվել էր մարտի 11-ին տեղի ունեցած 9,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի ժամանակ։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100