Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Մեդոյանը Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից և տեղում մահացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
15 տարվա հետախուզվողը կալանավորվել է
Փետրվարի 5-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատանը հարակից տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արմեն Օհանյանին, որը 1997 թ. հունվարի 24-ից, շուրջ 15 տարի, ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Արմեն Օհանյանը կալանավորված է:
Բախվել է եզրաքարին
Փետրվարի 5-ին, ժամը 03.00-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է բաժանարար եզրաքարին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Պատահար Վարդենիսում
Փետրվարի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Միցուբիշի Չարիոտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Բախվել է էլեկտրասյանը
Փետրվարի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը։

