Մեկ տարվա ընթացքում՝ 6355 արտակարգ դեպք

18:45 | Փետրվար 06, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղը կներկայացվեն Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի տարածքում գործող ստորաբաժանումների 2011 թ. գործունեության արդյունքները։

2011 թ. ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է 6355 արտակարգ դեպք և պատահար (2010 թ.՝ 5450), որոնց հետևանքով զոհվել է 217 մարդ, (2010 թ.՝ 213 զոհ) և մարմնական վնասվածքներ ստացել 4059 մարդ (2010 թ.` 3325 մարդ):

Այսպիսով, 2011թ. ընթացքում Երևան քաղաքում 2010 թ. համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերն աճել են 905-ով (16.6%), զոհերի թիվը՝ 4-ով (1.9%), իսկ վիրավորների թիվը՝ 734-ով (22.1 %):

Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումների ընթացքում ԵՓՎ անձնակազմի կողմից փրկվել է 35 մարդ:
Գրանցված դեպքերից 3053-ը տեխնածին են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 48%-ը։ Տեխնածին պատահարների ու դեպքերի հետևանքով զոհվել է 62 մարդ, ընդհանուր զոհերի` 28.6%-ը, վիրավորվել` 1107 մարդ, ընդհանուր վիրավորների` 27.3%-ը:

Գրանցված տեխնածին արտակարգ դեպքերից 1938-ը (63.5%) հրդեհներն են (2010թ.՝ 1842), որոնց հետևանքով զոհվել են 13 և վիրավորվել 12 մարդ: 2010 թ. համեմատությամբ հրդեհների թիվն աճել է 96-ով (5.2%):

Տեխնածին արտակարգ դեպքերից 896-ը (29.3%) ճանապարհատրանսպորտային պատահարներ են (2010թ.՝ 828), որոնց հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 981 մարդ: 2010 թ. համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճել է 68-ով (8.2%)։

Տարվա ընթացքում գրանցված 93-ը տարերային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 2%-ը (2010 թ.` 125), զոհեր և վիրավորներ չկան (2010թ-ին տուժածներ չեն գրանցվել):

Դեպքերից 3130-ը սոցիալ-կենցաղային են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 49%-ը (2010թ.` 2369), որոնց հետևան¬քով զոհվել է 155 մարդ, կամ ընդհանուր զոհերի 71.4%-ը (2010 թ.` 141), վիրավորվել` 2952 մարդ, կամ ընդհանուր վիրավորների 72.7 %-ը (2010 թ.`2196): 2010 թ. համեմատությամբ սոցիալ-կենցաղային արտակարգ դեպքերի թիվն աճել է 761-ով:

Գրանցված սոցիալ-կենցաղային դեպքերի մեծ մասը`2870-ը, թունավորումներն են (2010 թ.` 2170), որոնց հետևանքով վիրավորվել է 2866 (2010 թ.` 2162) և զոհվել՝ 20 (2010 թ.` 24) մարդ։ Գրանցվել է ջրահեղձման 9 դեպք և պայթուցիկ սարքերի տեղադրման 16 կեղծ ահազանգ։

2011 թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացվել է հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկների 2790 ելք:
Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը Երևան քաղաքում արձագանքել է 885 կանչերի (2010 թ.՝ 1865):

 

Share |
Արխիվ
Rambler's Top100