Մեկնաբանություն

16:29 | Փետրվար 04, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը

"Փետրվարի 3-ի Հայլուր հիմնական թողարկման ժամանակ հաղորդավարը հայտնեց ՀԺ լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալման մասին եւ ընթերցեց հատված ոստիկանության հայտարարությունից: Հայլուրը որեւէ խոսքով չանդրադարձավ նույն օրը, Ոստիկանության հայտարարությունից մի քանի ժամ առաջ ՀԺ խմբագրի արված հայտարարությանը, ինչը ոչ միայն լրագրական էթիկայի կոպիտ խախտում է, այլեւ Հանրային լրատվամիջոցի անաչառ լուսաբանման պարտավորության ոտնահարում: Այս պայմաններում խոսել լրագրողական համերաշխության մասին Հայլուրի լրարողների եւ դրան հաջորդած հեղինակային հաղորդման հաղորդավարի վերաբերյալ միայն ծաղր կլիներ այդ բարձր արժեքի վերաբերյալ: Հայլուրի ղեկավարը եւ Հանրայինում աշխատող հաղորդավարների համերաշխությունը դրսեւորվում է միայն Հայաստանում ամենացածր վարկանիշ ունեցող կառույցի` Ոստիկանության գործակալների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիների, հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստատեսության լրատվական ծառայությունը շարունակում է գործել օրենքից դուրս, իսկ նրա լրատվական ծառայության ղեկավարն եւ հաղորդավարները ոտնահարել ազատ խոսքը: Կոչ եմ անում լրատվամիջոցներին, լրագորղական կազմակերպություններին գնահատական տալ Հայլուրի նման միակողմանի կեցվածքին:"

 

Share |
Արխիվ
Rambler's Top100