Այսօր նշվում է Սուրբ Սարգիս Զորավարի տոնը։
Երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայոց Առաքելական եկեղեցին հռչակել է Երիտասարդների օրհնության օր:
Երևանի քաղաքապետարանը տոնի առթիվ Կարապի լճի սահադաշտի հարևանությամբ տոնի խորհրդանիշ սիրտ է տեղադրել. 2 մետր բարձրությամբ սառցե սրտում 1000 վարդեր են եղել: Քաղաքապետարանի անունից, առանց տարիքային սահմանափակման, վարդեր են նվիրվել սահադաշտի մոտ զբոսնող սիրահար բոլոր զույգերին, այդ թվում նաև մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերին:

