Այսօր Երեւանի Սիրահարների պուրակում երգ-երաժշտության ցերեկույթ էր, նվիրված Սուրբ Սարգսի տոնին:
Մինչ կմեկնարկեր նախատեսված համերգը, Սերժ Սարգսյանը մի խումբ հոգևորականների, այդ թվում՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսպոկոս Կճոյանի և Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հավաքվածներից դեղին ու սև ժապավենով առանձնացված ճանապարհով մոտեցավ եւ տեղավորվեց իր համար կարմիր գորգով զարդարված հարթակում:
Տոնական միջոցառումը սկսվեց Արարատյան թեմի «Ծաղկազարդ» երգչախոմբի ելույթով։ Հայաստանի էստրադային երգիչ-երգուհիները նույնպես այնտեղ էին եւ հերթով երգեցին: Համերգի ողջ ընթացքում իր սպիտակ նժույգով սիրահարներին հետևում էր Սուրբ Սարգսի կերպարով ձիավորը:
Միջոցառման մասնակիցները չէին թաքցնում իրենց դժգոհությունը՝ բեմից ու իշխանավորներից շատ հեռու էին, ժապավեններով առանձնացված սահմանից այն կողմ։
Մանրամասները՝ տեսանյութում։

