Տարեց անգլուհի Սելիա Հոդկինը 1933 թվականից երկրպագում է «Մանչեսթըր Սիթի» ֆուտբոլային թիմին: Այդ մասին տեղեկացնում է «Սան» թերթը:
Նրա մանկության երազանքներից մեկը եղել է այն, որ մի օր դառնա իր սիրելի թիմի թալիսմանը: Եւ ահա այն իրականություն կդառնա այսօր, Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Մանչեսթըր Սիթի» - «Ֆուլհեմ» հանդիպմանը, որը համընկել է տիկին Հոդկինի ծննդյան օրվան:
Ակումբի ղեկավարների հրավերով, Սելիա Հոդկինը խաղից առաջ կշրջի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ թիմն ընդունում է իր մրցակիցներին, ապա VIP օթյակում «Սիթիի» մի քանի ֆուտբոլիստների հետ մեծ էկրանի միջոցով կդիտի խաղը:
Հանդիպման ավարտից հետո նրա պատվին կկազմակերպվի երեկո, որի ժամանակ «Մանչեսթըր Սիթի» լեգենդը՝ Մայք Սոմերբին խաղացողների ստորագորագորություններով գնդակ կնվիրի հավատարիմ երկրպագուին եւ նրան կհանձնարարի կտրել հոբելյանական տորթը եւ հյուրասիրել մասնակիցներին:

