Այսօր՝ փետրվարի 4-ին, վաղ առավոտից Մոսկվայի իշխանությունների, անվտանգության աշխատակիցների և իրավապահների ջանքերով մեկուսացվել և զոքերով շրջափակվել են «Բոլշայա Յակիմանկա», պաղոտան եւ հարակից փողոցները, «Օկտյաբրսկի» մետրոն ու շրջակայքը՝ մինչև «Բոլոտնի» հրապարակ, որտեղ պետք է տեղի ունենա ընդիմության հանրահավաքը՝ «Հանուն արդար ընտությունների» կարգախոսով։
Զուգահեռաբար այսօր Մոսկվայում տեղի են ունենալու նաեւ վարչապետ Պուտինի կողմնակիցների հանրահավաքը՝ «Մենք կորցնելու բան ունենք» կարգախոսով, «Յաբլոկո»-ի ակցիան եւ Ժիրինովսկու համախոհների ցույցը։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այդ վայրերում այս պահին գտնվում են ոստիկաններով լի տասնյակ աբտոբուսներ, մետաղորսիչ սարքեր և ձնահավաք մեքենաներ։ Շրջակայքից էվակուացվել են բոլոր ավտոմեքենաները։ Ոստիկանների տասնյակ խմբեր էլ տաքանում են «Օկտյաբրսկի» մետրոյում։
Այս պահին Մոսկվայում -20 աստիճան ցուրտ է։
Սառնամանիքի պատճառով հանրահավաքի կազմակերպիչները կրճատել են և երթը և հանրահավաքը։ Հռետորներից մեկի ելույթը, որը պետք է տևեր 40 րոպե , նույնպես հանվել է օրակարգից։
«Հանուն արդար ընտրություններ» կարգախոսով ընդդիմադիր հանրահավաքներ են սկսվել նաեւ Ռուսաստանի արևելյան շրջանների մի շարք քաղաքներում՝ Խաբարովսկում, Մագադանում և Վլադիվոստոկում։ Խաբարովսկում հանրահավաքի մասնակիցների թիվը նախատեսվածից երկու անգամ գերազանցել է։
Անտեսելով սառնամանիքը, փողոց են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ։ Հատկապես ակտիվ են Մագադանի ընդիմադիրները, որտեղ իշխանությունները չէին արտոնել երթը։
Ըստ «Ինտերֆաքս»-ի առայժմ պատժիչ գործողությունների մասին տեղեկություններ չկան։
ՌԴ ծայրամասային քաղաքներում հարահավաքը տևել է 2 ժամ։

