Իտալիայի Ջիլիո կղզու ափերին հունվարի 14-ին աղետի ենթարկված «Կոսա Կոնկորդիա» նավում մնացել են ավելի քան 6 հազար արվեստի գործեր եւ հնաոճ իրեր,- տեղեկացնում է «Աքսակալ» ռուսական տեղեկատվական կայքը։
Նավի էլիտար սեյակներում մնացել են 19-րդ դարի բոհեմական ապակյա սպասքեղեն, հազվագյուտ հավաքածուներ, թանկարժեք զարդեր և կահավորանք։
Առավել մեծ արժեք են ներկայացնում 18-19 -րդ դարերի ճապոնական գրավյուրայի հազվագյուտ հավաքածուն։
Նավում են մնացել նաև ուղևորներին պատկանող հայտնի ոսկերչական սրահներից գնված թանկարժեք զարդեր և արժեքավոր բազմաթիվ այլ իրեր։
«Կոստա Կոնկորդիա»-ի ուղևորները աղետյալ նավից հապշտապ փախչելիս, նավում են թողել իրենց թանկարժեք հագուստները, գինիների թանկարժեք հավաքածուները և չհրկիզվող պահարաններում պահ տված իրերը։
Հիշեցնենք, որ աղետի պահին զբոսանավում, որի կառուցման վրա ծախսվել է 450 մլրդ դոլար՝ գտնվում էր 4 200 զբոսաշրջիկ։ Նրանցից 17-ը զոհվել են, իսկ 15 հոգի մինչ օրս համարվում են անհայտ կորած։
Հունվարի 31-ին դադարեցվել են փրկարարական աշխատանքները։
Նավը բախվել է ստորջրյա խութերին, որի համար մեղավոր է ճանաչվել նավապետը՝ Ֆրանչեսկո Սկետտինոն, որն ինչպես պարզվել է, այդ պահին գինովցած շփվելիս է եղել մի մոլդովացի աղջկա հետ։
Աղջիկը խոստովանել է, որ իր և նավապետի միջև սիրային կապ է եղել և աղետի պահին նրանք միասին են եղել։

