Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական է տվել եւ հայտարարել, որ էլ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում։ Այդ մասին 75- ամյա քաղաքական գործիչը հայտնել է այսօր՝ բրիտանական «Ֆայնենշլ թայմս»-ին տված հարցազրույցում։
Բեռլուսկոնին նշել է՝ «Ես մի կողմ եմ քաշվել անգամ սեփական կուսակցությունից» և հավելել, որ թեև ինքն իր իտալացի գործընկերներից ամենաերկարակյացն է այդ պաշտոնում, սակայն «ատում է քաղաքականությունը»,- գրում է ИТАР-ТАСС-ը։
Հեռացող վարչապետի խոսքերով, ինքը հրաժարական է տվել «Ազգային և միջազգային կպչուն լրատվամիջոցների պատճառով», որոնք իրեն մեղադրում են Իտալիայի ֆինանսական ճգնաժամի եւ մաֆիայի հետ կապերի համար։
«Ես կարծում են, որ եթե մնամ, ապա կվնասեմ Իտալիային, քանի որ առաջ կգան ավելի սարսափելի լրատվական ընկերություններ։ Ես էլեգանտ ձևով ճանապարհս զիջում են ուրիշին»,- հայտարարել է Բեռլուսկոնին։

