Քարուքանդ են արել դեսպանատունը

12:32 | Փետրվար 04, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաշար Ասադի ռեժիմի 20 հակառակորդներ ներխուժել են Բեռլինում Սիրիայի դեսպանատուն և ավերել այն,- տեղեկացնում է «Associaed Press» -ը։

Ոստիկանների խոսքերով, հարձակվողների մեծ մասը Բեռլինում բնակվող սիրիացիներ են, որոնք բոլորն էլ ձերբակալվել են։

Ներխուժողները ավերել են դեսպանատան գրասենյակները եւ պատերին ածուխով սիրիական ռեժիմի դեմ հայհոյանքներ գրել։

Բեռլինում Սիրիայի դեսպանատունը մեկ անգամ չէ, որ ենթարկվում է Ասադի ռեժիմի դեմ բողոքողների հարձակումներին։ Վերջին անգամ նման դեպք եղել է 2011-ի հոկտեմբերին։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100