Փետրվարի 12-ին Շիրակի մարզի որոշ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Գյուղերում այս օրերին ընթանում է քարոզարշավի գործընթացը, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփում են մինչեւ երեկ իրականացված աշխատանքները:
Որոշ թեկնածուներից հանձնաժողովականները ստացել են ինքնաբացարկի դիմումներ։ Մանրամասները տեսանյութում։

